Թբիլիսիում մոսկովյան օդանավը բողոքի ցույցերով են դիմավորում

Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չորս տարվա դադարից հետո վայրէջք կատարած ռուսական ինքնաթիռը դիմավորել են բողոքի ակցիաներով. տեղում անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացվում։

Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները վերահսկում են քաղաքացիների մուտքը օդանավակայանի ներքին տարածք։

Հատկանշական է, որ Վրատսանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) օդանավակայանում ակցիայի մասնակիցներին, ովքեր բողոքում են Ռուսաստանից ուղիղ չվերթերի մեկնարկի դեմ, կոչ է արել պահպանել կարգուկանոնը և զգուշացրել է, որ հակառակ դեպքում օրենքի սահմաններում կկանխվի ցանկացած խախտում։

Ըստ տեղեկությունների՝ այս պահին բերման է ենթարկվել ցույցի 6 մասնակից:

Մոսկվա-Թբիլիսի չվերթն իրականացրել է ռուսական Azimuth ավիաընկերությունը: