Magti-ն և Geocell-ը ծառայությունները թանկացնում են

Վրաստանում բջջային կապի խոշորագույն օպերատորներ Magti-ն և Geocell-ը վերանայել են որոշ ծառայությունների սակագները։

Geocell-ում սակագնային աճը կապում են որոշ ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև բջջային ցանցում 4.5G տեխնոլոգիայի ներդրման հետ: Վերանայված սակագինը կգործի մարտի 1-ից։

Մարտի 1-ից Geocell-ի բաժանորդները «Նոր փաթեթ ավելին S»-ի համար 5 լարիի փոխարեն 7 լարի կվճարեն, «Նոր փաթեթ ավելին M»-ի համար 15-ի փոխարեն՝ 10 լարի, «Նոր փաթեթ անսահմանափակ»-ի գինը 25-ից 30-ի կհասնի:

Ինչ վերաբերվում է Magti-ին, ապա փետրվարի 18-ից «Պարզ» փաթեթը 25 լարիի փոխարեն կարժենա 30, սակայն, թանկացած փաթեթի հետ բաժանորդները 1000 ՄԲ ինտերնետի փոխարեն կստանան 1500 ՄԲ: 

Ընկերությունների հայտարարության համաձայն, բջջային ինտերնետի ստանդարտ սակագինը 70 թեթրիից կկրճատվի՝ հասնելով մինչև 10 թեթրիի: