Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆորնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայի: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ինչպե՞ս հասավ հաջողության»,-ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:

«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

ერთი ფრაგმენტიმიხეილ სააკაშვილი ბრუკლინში, ემიგრანტებთან შეხვედრისას ქართველების გაუტანლობაზე საუბრობს და ამბობს, რომ სომხების შურს, რადგან:"სომხებს რომ ჰკითხო, ყველა სომეხია, ქართველისთვის კი ისაა სომეხი, ვინც არ მოსწონს და ამაში ჰყავს ჩაწერილი ნახევარი საქართველო, ჩემი ჩათვლით…"

Posted by ლაშა ბერულავა on Sunday, January 20, 2019

Տեսանյութը Լաշա Բերուլավայի ֆեյսբուքյան էջից: