Թբիլիսիում նոր մանկապարտեզներ կկառուցվեն

Թբիլիսիի 180 մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսի սեպտեմբերի 17-ից։ Այս մասին տեղեկացրել է Թբլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն:

Նրա խոսքով, սեպտեմբերից 9-ը նոր մանկապարտեզ կվերաբացվի:

«Առկա մանկապարտեզներում տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Փորձաքննության արդյունքում եզրակացության ենք հանգել, որ 2019-ի սկզբից 11 մանկապարտեզ կապամոնտաժվի, դրանց տեղում նոր շենքեր կկառուցվեն: Տարեվերջին կտեղեկացնենք, թե նոր մանկապարտեզները, որ թաղամասերում կգտնվեն»,- հայտարարել է Գվանցելաձեն:

Նրա տեղեկատվությամբ, այս տարի հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կմեկնարկի 10 նոր մանկապարտեզի կառուցումը, իսկ 2018-2019 թվականներին կկառուցվի ընդհանուր առմամբ 31 նոր մանկապարտեզ: