Երեխաների առևանգման փորձ Թբիլիսիում

Թբիլիսիում 40-ամյա քաղաքացին փորձել է առևանգել երկու դեռահասների։ Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում, հայտնում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։

Տեղեկության համաձայն՝ մետրոյի կայարանում 40-ամյա տղամարդը հետապնդել է երեխաներին։ Երկու եղբայրները պարի դասից տուն վերադառնալիս են եղել, երբ մի տղամարդ նրանց դուրս է բերել գնացքի վագոնից և փորձել առևանգել։

Ենթադրյալ մեղավորը դեռ որոնվում է։