Եվրոպայի հրապարակի շրջակայքում երթևեկությունը կսահմանափակվի

«Թբիլիսոբա 2022»-ի կապակցությամբ Եվրոպայի հրապարակի մերձակայքում մինչև սեպտեմբերի 30-ը երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նշված ժամանակահատվածում, մասնավորապես կսահմանափակվի Մետեխի կամրջից Մետեխի վերելքի ուղղությամբ մեքենաների տեղաշարժը, իսկ Մետեխի վերելքից Եվրոպայի հրապարակի ուղղությամբ կփակվի միայն մեկ երթևեկության գոտի։

Այս փոփոխությունը չի վերաբերի հասարակական տրանսպորտին։