Թբիլիսիում որոշ ավտոբուսների երթուղիներ փոփոխման կենթարկվեն. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի կառավարման այսօրվա նիստի ժամանակ տեղեկացրել է, որ մայրաքաղաքի որոշ ավտոբուսների երթուղիներ փոփոխման կենթարկվեն։ Այս ծրագրի իրականացման համար կծախսվի 4 մլն լարի:

«Հիշեցնեմ, որ տրանսպորտային քաղաքականությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է: Մենք լավ ենք հասկանում իրավիճակը և մարտահրավերները, լավ գիտենք, թե ինչ է պետք անել, որպեսզի իրավիճակը փոխվի և ունենք հստակ ծրագիր: Կան շրջաններ և փողոցներ, որտեղ հասարակական տրանսպորտի խնդիր կա: Այս խնդիրները կլուծվեն»,- հայտարարել է Կալաձեն:

Թողնել պատասխան