Եվս 6 կին վարորդ կաշխատի Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում

Եվս 6 կին վարորդ կաշխատի Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում, որպես ավտոբուսի վարորդ: Այս մասին քաղաքային խորհրդի նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Սա վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ վերապատրաստման հետաքրքիր ծրագիր է: Բանկի ֆինանսավորմամբ 21 կին արդեն անցել է ուսուցումը, ձեռք բերել D կարգի վարորդական վկայական և նոր ավտոբուսների Թբիլիսի հասնելուն պես նրանք հնարավորություն կունենան ծառայել մեր քաղաքի բնակիչներին, ինչը շատ հետաքրքիր է և լավ», — ասել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա սեպտեմբերի 12-ին Թբիլիսիի քաղաքապետարանը կանանց առաջարկել էր անվճար վերապատրաստման դասընթացներ՝ հանրային ավտոբուսներ վարելու համար: