Գողության մեղադրանքով Թուրքիայում Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Գողության մեղադրանքով Թուրքիայում Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել, այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ձերբակալվել են 26, 28 և 30-ամյա երեք տղամարդ։ Թուրքիայի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հանցախմբի անդամները գողություն են կատարել վեց բնակարաններից՝ տանելով մոտ 19 հազար դոլար արժողությամբ ոսկե զարդեր, ինչպես նաև այլ արժեքավոր իրեր։

Հերթական գողության ժամանակ, մեղադրյալներին ֆիքսել են տարածքում տեղադրված տեսախցիկները։ Հետաքննությամբ պարզվել է, որ բոլոր բնակարանների դռները բացվել են միևնույն կերպով։

Վրաստանի քաղաքացիների բնակարանում հայտնաբերվել են բնակարանների դռները բացելու նպատակով պահված սարքավորումներ։

Ներկա պահին երեք մեղադրյալները գտնվում են անազատության մեջ։

Թողնել պատասխան