ՄԱՇ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունվարին

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահի ընտրությունները տեղի կունենան հունվարի 28-29-ը, հայտնել է քաղաքական խորհրդի նախագահ Կոբա Նակղոփիան։

Ըստ Նակղոփիայի՝ քվեարկությունը կանցկացվի այսպես կոչված բլոկչեյն (ապակենտրոնացված թվային համակարգ) տեխնոլոգիայով։

«Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը երեքշաբթի ժամը 18:00-ին է։ Ձևավորվել է ընտրական հանձնաժողովի կազմը, որը բաղկացած է քաղխորհրդի 5 անդամից, յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն կունենա նշանակել հանձնաժողովի մեկ անդամ»,- նշել է Նակղոփիան: