Խաճապուրին աշխարհի 100 լավագույն ուտեստների ցանկում է

Աշխարհի տարբեր երկրների ուտեստները ներկայացնող TasteAtlas-ի վարկանիշային աղյուսակում վրացական խաճապուրին աշխարհի 100 լավագույն ճաշատեսակների ցանկում է հայտնվել:

Աշխարհի հայտնի ճաշատեսակների թվում պանրով թխված այս հացն առաջատար տեղ է գրավել:

«Պանրով հացը՝ խաճապուրին, Վրաստանում ամենահայտնի ճաշատեսակն է: Ավանդաբար այն պատրաստում են պանրով, ձվով, կարագով և խմորով: Վրաստանում խաճապուրիի մի քանի տեսակ կա։ Չնայած այն կարելի է տարբեր տեսակի պանիրներից պատրաստել, սակայն վրացիները հիմնականում պատրաստում են սուլգունիով կամ իմերուլիով: Ամենատարածվածները «Իմերուլի» (իմերեթական) և «Աջարուլի» (աջարական) խաճապուրիներն են», — ասված է TasteAtlas-ում:

TasteAtlas-ը առաջին համաշխարհային կայքէջն է, որտեղ աշխարհի քարտեզի վրա ըստ երկրների և շրջանների ներկայացված է ավելի քան 5 հազար ճաշատեսակ։