Ընտանի կենդանիների պարտադիր գրանցման օրինագիծն է քննարկվում

Վրաստանի ընտանի կենդանիները պարտադիր առաջնային գրանցման ենթակա կլինեն: Համապատասխան փոփոխություններ են պատրաստվում «Ընտանի կենդանիների բարեկեցություն» օրենքում, փոփոխությունների հեղինակը խորհրդարանական մեծամասնությունն է: Օրինագծում նշվում է, որ գրանցումն անվճար է լինելու: Ըստ օրինագծի՝ ընտանի կենդանու տերը գրանցում անցնելուց մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել կենդանու նույնականացումը՝ հատուկ անվտանգ միջոցներով, օրինակ միկրոչիպ կամ վզակապ:

Օրինագիծը նաև սահմանում է, որ ընտանի կենդանի պահողը պարտավոր է գրանցման օրգանին տեղյակ պահել նաև կենդանու բազմացման փաստի մասին:
Նախաձեռնության հեղինակները պարզաբանում են, որ նպատակը ընտանի կենդանիների քանակի պարզելն է, նրանցից յուրաքանչյուրի մասին ինֆորմացիայի տիրապետելը, ընտանի կենդանիների կողմից հիվանդությունների տարածման կանխումը: