Անձրև և կարկուտ Թբիլիսիում. փրկարարները 90 ահազանգ են ստացել

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Թբիլիսիում տեղացած ուժգին անձրևից հետո 90 ահազանգ է ստացել:

Ուժգին անձրևը և կարկուտը տեղացել են Թբիլիսիում երեկ՝ մայիսի 12-ին, օրվա երկրորդ կեսին: Հեղեղվել էին բնակելի տների առաջին հարկերը, բակերն ու նկուղները:

«Հրշեջ-փրկարարները շարունակում են աշխատել  արտակարգ ռեժիմով: Ներկա պահի դրութամբ Թբիլիսիի բոլոր թաղամասերում իրավիճակը կայուն է»,- հայտարարել են ծառայությունից: