ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) երկրներից և Վրաստանից միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում ներգրավված վարորդների համար Ռուսաստանում գտնվելու առավելագույն ժամկետը 90-ից հասել է 180 օրվա։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ապրիլի 27-ին հրապարակած որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանում երկարատև գտնվելու (180 օր) իրավունք ստանալու համար օտարերկրյա վարորդները պետք է ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։ Նոր կանոնն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։
Հատկանշական է, որ մինչ այդ վրացի փոխադրողները կարող էին Ռուսաստանում մնալ միայն 90 օր։ Մասնավորապես, 2025 թվականի հունվարից Ռուսաստանում միգրացիայի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ առանց գրանցման օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ժամկետը տարվա ընթացքում 180-ից կրճատվել էր մինչև 90 օր։