Վրաստանի դերը տարանցիկ հանգույցի ապահովման գործում և խոշոր ենթակառուցվածքային նախագծերը. սրանք այն հարցերն են, որոնց վրա Իրակլի Կոբախիձեն հրավիրել է ուշադրությունը EPC-ի գագաթնաժողովի շրջանակներում կլոր սեղանի ձևաչափով քննարկմանը մասնակցելիս։ Իսկ քննարկման թեման էր՝ «Հաղորդակցության ամրապնդում և տնտեսական անվտանգություն»։
Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետն իր ելույթում ուշադրություն է հրավիրել հաղորդակցման ապահովման գործում Վրաստանի առանձնահատուկ դերի վրա և խոսել այն խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին, որոնք Վրաստանի կառավարությունն իրականացնում է այս գործառույթին նպաստելու համար. դրանց թվում են՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, արագընթաց ավտոմայրուղիները և Անակլիայի խորջրյա նավահանգիստը։
«Իրակլի Կոբախիձեն նաև ուշադրություն է հրավիրել տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման կարևորության վրա և այս համատեքստում խոսել Հարավային գազային միջանցքի ու Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծերի ռազմավարական նշանակության մասին։
Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է պատրաստակամությունը գործընկերների հետ սերտ համագործակցությունը շարունակելու առումով և նշել, որ հզոր հաղորդակցության պահպանումը երկարաժամկետ կայունության գլխավոր նախապայմաններից մեկն է», — գրված է մամուլի հաղորդագրության մեջ։