Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 9

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ այս փուլում Վրաստանի քաղաքացիներին Իսրայելից տարհանում չի նախատեսվում, քանի որ այդ երկրից կանոնավոր թռիչքներ են իրականացվում:

Իսրայելում «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժման հարձակման հետևանքով առնվազն երկու վրացի հրեա է զոհվել։

Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում 14-ամյա աղջկա սպանության համար մեղադրյալին հեռակա մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի մունիցիպալիտետում օդաճնշիչ ատրճանակի կրակոցից անչափահաս է վիրավորվել:

Վրաստանի և Թուրքիայի միջև առկա ռազմավարական գործընկերությունը և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով երկրների միջև համագործակցությունն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանում գտնվող Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչի հանդիպման հիմնական թեմաներից:

Վրաստանի քաղաքացի Լաշա Շակղուլաշվիլին, որ հիմա Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում է, RadioTavisupleba-ին հայտնել է, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են վերադառնալ հայրենիք, բայց չեն կարողանում ավիատոմսերի սղության և թանկության պատճառով։

Աշխարհը ծանր վիճակում է, իր հեռավար դատավարության ժամանակ ասել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։

Թբիլիսիում տարեկան 240 ժամ անցկացնում ենք խցանումների մեջ, նշված է «12-րդ հարկ» հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության մեջ:

2023 թվականի հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողությանը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, ի թիվս այլ վարդապետների, եպիսկոպոսության աստիճանի արժանացավ նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

2024-2025 ուստարում դպրոց կկարողանան հաճախել այն երեխաները, որոնք մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան: