Իսրայելում 2 վրացի հրեա է զոհվել

Իսրայելում «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժման հարձակման հետևանքով առնվազն երկու վրացի հրեա է զոհվել։

Ըստ տեկությունների՝ հարձակման հետևանքով զոհվել է 26-ամյա մայոր Ավի Աբրաամ Քուբելաշվիլին։ Նա Կարակալ ռազմաբազայի հրամանատարի տեղակալն էր և ահաբեկչության ժամանակ բազայում է եղել և հենց այնտեղ էլ զոհվել է:

Երկրորդ զոհը ոստիկան Իցհակ Բազուկաշվիլին է, որն Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածում, իր պարտականություններն էր կատարում:

Ի դեպ, չհաստատված տեղեկություններ կան այլ վրացի հրեաների սպանությունների, առևանգումների կամ անհետ կորածների մասին, բայց այս պահին այլ պաշտոնական տեղեկություններ չկան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ այս փուլում Վրաստանի քաղաքացիներին Իսրայելից տարհանում չի նախատեսվում, քանի որ այդ երկրից կանոնավոր թռիչքներ են իրականացվում:

Հոկտեմբերի 7-ից Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ» իսլամիստական ​​շարժման հարձակման հետևանքով ավելի քան 700 իսրայելցի է զոհվել, իսկ Գազայի հատվածում պատասխան հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ։ Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա սպանվածների թիվը հայտնի չէ, թեև Իսրայելի իշխանությունները նշում են, որ հարյուրավոր մարդիկ են սպանվել։

Վրաստանի ԱԳՆ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել են Իսրայելի վրա հարձակումը: