Անլար ինտերնետ Վրաստանի դպրոցներում

Վրաստանի 69 հանրային դպրոցներում կանցկացվի անլար ինտերնետ: Նախագիծը կներառի մայրաքաղաքի 19-ը, շրջանների 50 դպրոց:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Մենք կարևորում ենք ինտերնետի տարածումը և թվային տեխնոլոգիաների կիրառումը, ինչը կրթական բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է: Հատկապես ուրախալի է, որ ծրագրում ներառված դպրոցների մեծ մասը շրջաններում են», — նշել է Բախտաձեն՝ հավելելով, որ անլար ինտերնետի հասանելիությունը շատ կարևոր է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար: