Մուխիանիում կատարված սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1984 թվականին ծնված Է.Ա.-ին ձերբակալել են ծայրահեղ դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Ըստ ՆԳՆ-ի՝ հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն, քննությամբ պարզվել է, որ այս տարվա մարտի 22-ին մեղադրյալը Մուխիանիի թաղամասում սառը զենքով տասնյակ վնասվածքներ է հասցրել 1959 թվականին ծնված Ռ.Մ.-ին, այնուհետև հետքերը թաքցնելու համար դին հրկիզել է և դեպքի վայրից դիմել փախուստի։

«Ոստիկանությունը ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող Է.Ա.-ն ձերբակալվել է դեպքից մի քանի ժամ անց։ Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Մ» ենթակետով, որը վերաբերում է դիտավորյալ սպանությանը` կատարված բացառիկ դաժանությամբ»,- նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: