Դպրոցականների 48 տոկոսը կապ ունի ազարտային խաղերի հետ

Վրաստանի դպրոցների աշակերտների 48 տոկոսը կապ ունի ազարտային խաղերի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ազարտային խաղերի հետազոտության և գարեջրամոլության կասեցման կենտրոնի» հիմնադիր Գուգա Բեսելիան՝ ներկայացնելով կազմած հետազոտության արդյունքները:

Հետազոտությունն անցկացվել է Թբիլիսիի տարբեր թաղամասերի 10 դպրոցներում, իսկ արդյունքներն ըստ Բեսելիայի՝ մեղմ ասած ծանր են։

«Հարցմանը մասնակցել է 500 աշակերտ, որից 55 տոկոսը տղա է, 49-ը՝ աղջիկ: Մասնակիցները 9-12-րդ դասարանի աշակերտներ են: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների 48 տոկոսը կապ ունի ազարտային խաղերի հետ: Վիճակագրությունը հուշում է, որ ազարտային խաղերով տարված աշակերտների թիվը գնալով աճում է: Ինչ վերաբերում է գենդերային բալանսին, հետազոտության համաձայն՝ ազարտային խաղերի հետ կապ ունի տղաների 56, աղջիկների՝ 44 տոկոսը»,- հայտարարել է Գուգա Բեսելիան: