Նորաստեղծ կուսակցությունը ձայների 3 տոկոսն անգամ չի հավաքի. խորհրդարանի ղեկավար

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նորաստեղծ «Պաշտպանիր Վրաստանը» կուսակցությանը: Կոբախիձեի գնահատմամբ, «Պաշտպանիր Վրաստանը» 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին չի հավաքի ձայների՝ անցողիկ համարվող 3 տոկոսի շեմը։

Կոբախիձեն նշել է, որ շարժման առաջնորդներից ոչ մեկն իրենց ներդրումը չեն կարողանա ունենալ երկրի ժողովրդավարության զարգացման գործընթացում: