Թուրքիան և Ադրբեջանը բողոք են հայտնել Վրաստանին` հոկտեմբերի 1-ի երթի կապակցությամբ

Թուրքիան և Ադրբեջանը բողոք են հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը` Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հոկտեմբերի 1-ին կազմակերպած միջոցառման կապակցությամբ: Այս տեղեկությունը հայտնել է միջոցառման կազմակերպիչ ՀԿ-ն` նշելով, որ այդ երկրներն իրենց մտահոգությունն են հայտնել միջոցառման ժամանակ հնչած մեղադրանքների և պաստառների կապակցությամբ, որոնց վրա այդ երկրների ղեկավարների իրական դեմքերն էին:

«Այստեղ մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ աշխարհի մի շարք առաջատար երկիրներ (որոնց շարքում, ցավոք սրտի, դեռ չկա Վրաստանը) ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչը Էրդողանը շարունակում է մերժել։ Իսկ ինչ կատարվեց Արցախում, նույն ցեղասպանությունն է, որն իրականացրեց Ալիևի ռեժիմը:

Այդ գործողությունները ցեղասպանություն որակել են մի շարք հեղինակություն վայելող անձինք, որոնցից, թերևս, կարելի է առանձնացնել Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, և ըստ դրա` մեր կազմակերպությունն ու ես անձամբ Թուրքիային և Ալիևի ռեժիմը միշտ համեմատել ենք Հիտլերի հետ, ու որևէ տարբերություն նրանց մեջ չենք տեսնում», — ասել է ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։

Երթ Թբիլիսիում՝ հաջակցություն Արցախի