Ֆրանսիան հաստատել է Վրաստանի քաղաքացու զոհվելու լուրը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած  ահաբեկչական գործողության  արդյունքում Վրաստանի քաղաքացի է մահացել:

Գերատեսչության  տեղեկատվությամբ`  ֆրանսիական կողմը պաշտոնապես հաստատել է  հուլիսի 14-ին  Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության  ժամանակ Վրաստանի քաղաքացի, 1960 թ.  ծնված` Ռոման Եկմալյանի մահվան լուրը: Նախարարության հայտարարության համաձայն` Ռոմանը վերջին տարիների ընթացքում բնակվել է Բելգիայում:

Արտգործնախարարն իր ցավակցությունն է հայտնել զոհվածի  ընտանիքին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ահաբեկչական գործողության  արդյունքում զոհվել է 84 մարդ, դրանց թվում են նաեւ երեխաներ:  Սրա հետ մեկտեղ ավելի քան 50 մարդ  հիվանդանոցներում է,  18-ի վիճակը գնահատվում է ծանր:

Թողնել պատասխան