Վաչիանի սպանության կասկածյալի մայրը եւս ձերբակալվել է

«Կվիրա»-ն  հղում անելով  «Կվիրիս պալիտրային», գրում է, որ Ախալքալաքի  Վաչիան գյուղում օրեր առաջ ընտանիքի չորս անդամների դաժանաբար սպանությունը  իրականացնողին օգնել է  մայրը: Այս մասին ասել է  սպանված  Օֆելյա Քաչոտյանի  մորեղբայրը ` Համլետ Բաղրամյանը: «Կասկածոււմ եմ, թե նա մենակ է գործել: Թալանի նպատակով տուն էր ներխուժել: Դեմքին դիմակ է եղել, սակայն նրան, երբ  ձայնից ճանաչել են, հեռացրել  է վկաներին: Դրանից հետո, որպեսզի հետք չթողնի վառել է տունը: Չի հասցրել տանել ոսկեղենն ու փողը, ամեն ինչ տեղում է եղել: Ինչպես պարզվել է, Նոդար Ակոպովին հետքերը ծածկելու նպատակով օգնել է մայրը: Նա ևս ընդունել է համագործակցության մեղադրանքը, ինչի համար էլ այս պահին  ձերբակալված է»,- ըստ «Կվիրիս պալիտրա»-ի` հայտարարել է Քաչոտյանների ազգականը:

Թողնել պատասխան