Աջարիայում արմատական փոփոխություններ չեն լինի

Աջարայի կառավարության նոր ղեկավար Զուրաբ Պատարաձեն «արմատական  փոփոխություններ» չի ծրագրում, չնայած «Կվիրիս պալիտրա»  թերթին ասել է, որ  Բարձրագույն խորհրդի աջակցության դեպքում այս պահին երեք նախարարներ՝ Ֆինանսների,  Տետնտեսության և Գյուղատնտեսության նախարարները կփոխվեն:

Զուրաբ Պատարաձեի խոսքով ` ինքը  Վրաստանի ներկա Կառավարության թիմի  անդամ է եւ վարչապետ  Գիորգի  Կվիրիկաշվիլիի   հետ արդեն մի քանի տարի աշխատում է: «Կվիրիկաշվիլիի կառավարման ժամանակ բազում հաջողությունների ենք հասել:  Շնորհակալություն եմ հայտնում նրան, ինձ  Աջարայի նախագահի պաշտոնում վստահելու համար»,-ասել է Զուրաբ Պատարաձեն:

Նրա խոսքով  նախկին նախագահ Արչիլ Խաբաձեն մնում է թիմի  անդամ: Պատարաձեն համոզված է, որ Խոբաձեն իր գիտելիքները, փորձն ու ողջ էներգիան կշարունակի  օգտագործել շրջանի զարգաման համար:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Մուրման Դումբաձեի հայտարարությանը, որ Պատարաձեն  եղել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Աջարայի կառավարության ղեկավարն այսպես է արձագանքել` «Դումբաձեից շատ է լսել նման հայտարարություններ»:

Թողնել պատասխան