Դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել․ GYLA

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) զեկույց է հրապարակել` գնահատելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակը 2023 թվականին։ Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի կառավարությունը որևէ էական քայլ չի ձեռնարկել դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ։

Զեկույցում նշվում է, որ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող անձանց վիճակը վատթարացել է։

«2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները և պետության կողմից խաղաղ ցույցերի ժամանակ գործադրվող ուժը ևս մեկ անգամ հաստատում են հանրահավաքների ազատության սահմանափակման մասին։ Խնդիրն այն է, որ քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ: Քննչական գործընթացը, մեծ մասամբ, թերի է։ Բռնություն հանդուրժող քաղաքականությունը և խրախուսելու պրակտիկան` ներառյալ հանցագործների անպատժելիությունը, վնասակար ազդեցություն ունեն ԶԼՄ-ների ազատության որակի վրա», — նշված է զեկույցում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր Վրաստանի դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ զեկույցը` քննելով չկատարված, մասամբ կամ ամբողջությամբ իրականացված առաջարկությունները։ Հանձնաժողովը նախորդ հրապարակված զեկույցում նշել էր 5 հիմնական առաջարկություն, որոնցից որպես առաջնահերթություն նշել էր առաջին առաջարկը, որը վերաբերում է Արդարադատության բարձրագույն խորհրդի բարեփոխմանը, և ըստ վերջին զեկույցի` բարեփոխումը լիարժեք չի իրականացվել։