Թբիլիսին կհյուրընկալի ADB-ի 2024 թվականի տարեկան ժողովը

Այսօր Ասիական զարգացման բանկի (ADB) կառավարիչների խորհրդի նիստում Վրաստանը Կորեայի Հանրապետությունից պաշտոնապես ստանձնել է ADB-ի 2024 թվականի տարեկան ժողովը հյուրընկալող երկրի կարգավիճակը։

Այս լայնածավալ միջոցառումը կանցկացվի Թբիլիսիում 2024 թվականի մայիսի 2-5-ը։

Այսօրվանից Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին մեկ տարով կգլխավորի ADB-ի կառավարիչների խորհուրդը։

Մայիսի 5-ին տեղի կունենա պաշտոնական և մշակութային միջոցառում, որտեղ Վրաստանը կներկայացվի որպես ADB-ի 57-րդ տարեկան ժողովը հյուրընկալող երկիր։