Վրաստանը կմիանա եվրոյի միասնական վճարային գոտուն. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը նախատեսում է միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն (SEPA):

Վարչապետը նշել է, որ կառավարության այսօրվա նիստից հետո խորհրդարան կուղարկվի երեք օրենքի նախագիծ, որոնք խորհրդարանը պետք է արտացոլի օրենսդրությունում։

Ըստ Ղարիբաշվիլիի, Վրաստանը SEPA-ին միանալուց հետո փոխանցումների ժամանակ լրացուցիչ միջոցներ պահանջող միջնորդ բանկի անհրաժեշտություն այլևս չի լինի։

Նշենք, որ SEPA-ն Եվրոպական միության ինտեգրված վճարային նախաձեռնությունն է, որը հեշտացնում է եվրոյով բանկային փոխանցումները: Համաձայնագրին միացել են ԵՄ երկրները, նաև Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնում Թուրքիայի նախագահին