Զելենսկին պարգևատրել է վրացի դիզայներին և հակաօկուպացիոն շարժման կառավարման խորհրդի անդամին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացի հայտնի դիզայներ, Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիային պարգևատրել է 3-րդ աստիճանի շքանշանով:

Պարգևատրվել է նաև վրացական «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման կառավարման խորհրդի անդամ Լանա Ղվինջիլիան։

Ուկրաինայի նախագահն այս օրերին պարգևատրել է մի շարք օտարերկրյա քաղաքական գործիչների, արվեստագետների ու լրագրողների։

Նշենք, որ Դեմնա Գվասալիան դարձել է Ուկրաինային օգնելու համար ստեղծված UNITED24 հարթակի դեսպանը։ Այս նախագծի համար Balenciaga-ն Ուկրաինայի դրոշի գույներով հատուկ հանդերձանք է ստեղծել: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Ուկրաինայի վերականգնմանը: