Հունվարին Վրաստան է այցելել 199 393 միջազգային ճանապարհորդ

2022 թվականի հունվարին Վրաստան է այցելել 199 393 միջազգային ճանապարհորդ, ինչը 2021 թվականի համեմատ 471 տոկոսով ավելի է, այս մասին ասվում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալներում։

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ապա նրանց թիվը 163 615 է, 2021 թվականի համեմատ աճը կազմել է + 456 տոկոս։