Հնարավոր է, հաճախադեպ հրդեհները դիվերսիայի հետևանք են.Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի բացառել, որ երկրում հաճախակի բռնկվող հրդեհները դիվերսիայի հետևանք են։

Նրա խոսքով՝ նկատի առնելով երկրի ներսում գործող «ավերիչ ուժերը», հետաքննությունը պետք է աշխատի բոլոր վարկածների ուղղությամբ։

«Կասկածելի է, որ հրդեհներ են եղել միաժամանակ մի քանի թաղամասերում ու մարզերում: Շատ հրդեհների դեպքում զգացվում էր, որ գուցե անզգուշությունից, շոգից է եղել։

Վարկած կա, որ դա կարող է դիվերսիա լինել։ Ոչինչ չի բացառվում, հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով», — կառավարության նիստում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում երկրում աճել է հրդեհների թիվը, անտառային հրդեհները` ներառյալ։