Վրաստանում ինտերնետի մալուխների վնասման գործով հետաքննություն է սկսվել. ՆԳՆ

«Քվեմո Քարթլիի շրջանում ինտերնետ մատակարարող մալուխների վնասման փաստի հիման վրա Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննութուն է սկսել»,- ասված է երկրի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՆԳՆ-ի հայտարարության՝ սեպտեմբերի 28-ին Մառնեուլիի, իսկ սեպտեմբերի 29-ին Դմանիսիի շրջաններում, անհայտ անձինք վնասել են Եվրոպայից Ասիա ինտերնետ մատակարարող մալուխները: Այս մալուխներով ինտերնետ է մատակարարվում նաև Հայաստանին:

«Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ արձագանքեցին: Խնդիրը վերացվել է և ինտերնետի մատակարարումն անխափան է», — գրում է գործակալությունը: