Նախագահը խորհրդարանին տարեկան հաշվետվություն կներկայացնի

Վրաստանի նախագահի աշխատակազմը խորհրդարանին տեղեկացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ 2022 թվականի մարտի 5-ին խորհրդարանին տարեկան հաշվետվություն ներկայացնելու որոշման մասին։ Այս մասին տեղեկություն է տարածել նախագահի աշխատակազմը։

Նշենք, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի դիմելու ժողովրդին։ Խորհրդարանը, որպես կանոն, գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրը լսում է նախագահի տարեկան հաշվետվությունը երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ։  Այդ օրը լիագումար նիստում այլ հարցեր քննարկել չի թույլատրվում։ Վրաստանի նախագահի ելույթից հետո ելույթ կունենան խմբակցությունների ղեկավարները` ամենափոքրից ամենամեծը:

Խմբակցության ղեկավարի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Ելույթներից հետո Վրաստանի նախագահը լիազորված է հանդես գալ եզրափակիչ խոսքով։