Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին», — ասված է հայտարարությունում։