Ինչի վրա կծախսվի 1 միլիարդը. Հաստատվել է Թբիլիսիի բյուջեն

Թբիլիսիի սակրեբուլոն (քաղաքային խորհուրդը)  հաստատել է 2021 թվականի մայրաքաղաքի բյուջեն` 1 միլիարդ լարի  ընդհանուր ծավալով:

Սա 28,9 մլն. լարիով ավել է նախորդ տարվա բյուջեից: Մայրաքաղաքի տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի առաջնահերթություններն են` առողջապահությունը, սոցիալական ոլորտը, կրթությունը, բնապահպանությունը, ենթակառուցվածքները.

  • Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում ու վերականգնում` 174 263 800 լարի (մոտ 54 մլն. դոլար),
  • Վթարային շենքերի ամրացում`194 636 500 լարի (մոտ 59,6 մլն. դոլար),
  • Բնապահպանական իրավիճակի բարելավում` 148 944 100 լարի (մոտ 45,6 մլն. դոլար),
  • Տնտեսության զարգացման խթանում` 4 164 400 լարի (մոտ 1,2 մլն. դոլար),
  • Առողջապահություն ու սոցիալական ապահովություն` 154 136 000 լարի (մոտ 47,2 մլն. դոլար),
  • Կրթություն` 175 094 000 լարի (մոտ 53,6 մլն. դոլար),
  • Մշակույթ, սպորտ և երիտասարդական հարցեր` 47 355 800 լարի (մոտ 14,5 մլն. դոլար),
  • Հասարակական կարգ և անվտանգություն` 4 402 300 լարի (մոտ 1,3 մլն. դոլար)։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն վստահ է` բյուջեի ծրագիրը համապատասխանում է եկող տարվա բոլոր մարտահրավերներին:

Բյուջեն հաստատվել է սակրեբուլոյի 34 պատգամավորի կողմից, ընդդիմադիրների մի մասը չի մասնակցել քննարկմանը` որպես բողոքի նշան: