Լարին արժեզրկվել է

Փետրվարի 9-ի պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 10-ից, լարին երկշաբաթյա ամրապնդումից հետո դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,31 թեթրիով: Փետրվարի 10-ին 1 ԱՄՆ դոլարի արժեքը կկազմի 2,9331 լարի։

Ազգային արժույթը արժեզրկվել է նաև եվրոյի նկատմամբ։ Փոփոխությունը կազմել է 2,08 թեթրի և համապատասխանաբար 1 եվրոյի արժեքը փետրվարի 10-ին կկազմի 3,3546 լարի։