Թբիլիսիի մետրոն այսօր. Լուսանկարներ

Հունիսի 1-ից Վրաստանում գործում է հասարակական տրանսպորտը: Ուղևորների համար  պարտադիր է տրանսպորտում դիմակ կրել: Ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդներին խորհրդատվություն է տրվել միացնել օդորակման համակարգը,  պատուհանները բաց թողնել: Երթուղային տաքսիների վարորդներին արգելվում է ոտքի վրա ուղևորներ փոխադրել:

«Ալիք մեդիան» ներկայացնում է մի քանի լուսանկար՝ Թբիլիսիի մետրոյից: Ուղևորները պահպանում են ֆիզիկական հեռավորությունը, աշխատում են միմյանցից հեռու նստել, իսկ եթե դրա հնարավորությունը չկա, մնում են կանգնած:

Այսօր՝ հունիսի 2-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2, ապաքինման 10 դեպք: