Խորհրդարանի մոտ հավաքվածները ցրվում են

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներն արդեն ցրվում են: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիայի» տեղում աշխատող լրագրողը:

Նշենք, որ երեկ մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցներին այսօր արդեն միացել էին նաև մեծաթիվ ուսանողներ: Զուգահեռաբար, բողոքի ցույց էր անցկացվում նաև Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքում:

Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջով արդեն հրաժարական է ներկայացրել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Նախօրեին ակցիայի հիմնական պահանջներից մեկը նաև Իրակլի Կոբախիձեի հրաժարականն էր: Ցուցարարները նշում էին, որ գլխավոր մեղավորներից է նա, ով թույլ է տվել ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի մուտքը Թբիլիսի: