Ամերիկյան «Դոնալդ Քուկ» նավը՝ Բաթումիի նավահանգստում

Այսօր առավոտյան Վրաստանի ջրային տարածք է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Քուկ» նավը: Այն այժմ գտնվում է Բաթումիի նավահանգստում:

Տակտիկական հրթիռներով և հրետանային տեխնիկայով հագեցած ամերիկյան նավը մինչև հունվարի 25-ը կմնա Վրաստանի տարածքային ջրերում, մասնակցություն կունենա ափամերձ գվարդիայի տարբեր զորավարժություններում:

Վրաստանի ափամերձ պաշտպանության ծառայության հայտարարությամբ, ամերիկյան ռազմանավի մուտքը Վրաստանի ծովային տարածք, նպատակաուղղված է Սև Ծովում և ողջ տարածաշրջանում կայունության հաստատմանը:

აშშ-ის სამხედრო-საზღვაო ძალების ხომალდ „დონალდ კუკს" საზეიმოდ დახვდნენ ბათუმის პორტში

Posted by რადიო თავისუფლება on Sunday, January 20, 2019

Տեսանյութը վրացական Ազատություն ռադիկայանից: