Դպրոցներում և մոլերում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ՊԱԾ

Հակահաբեկչական հատուկ միջոցառումների արդյունքում պայթուցիկ կամ որևէ տեսակի սարք չի հայտնաբերվել: Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) այսպես է արձագանքել՝ սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում երեկ երեկոյան տարածված տեղեկատվությանը:

ՊԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը շարունակում է օպերատիվ-որոնողական միջոցառումները։ Ըստ նրանց՝ ապրիլի 21-ին սոցիալական ցանցերում, Telegram ինտերնետային հավելվածում տարածված տեղեկության հիման վրա, թե Թբիլիսիի ողջ ուսումնական հաստատություններում և առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր են տեղադրված և հնարավոր հարձակման վտանգից ելնելով «ՊԱԾ ծառայության հակաահաբեկչական ստորաբաժանումները ողջ գիշեր իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական գործողություններ»։

Ի դեպ, Թբիլիսիի մի քանի դպրոցների և առևտրի կենտրոնների վրա ծրագրված հարձակման մասին տեղեկություն ապրիլի 21-ին տարածվել է սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Telegram ալիքներում։

Telegram-ի ալիքներով տեղեկություն է տարածվել ռուսերենով։ Telegram-ի ալիքը, որի վրա տարածվել է տեղեկությունը, այլևս գոյություն չունի։

Ընգծենք՝ Վրաստանում սա առաջին անգամը չէր, որ նման տեղեկություն էր տարածվում, նման բովանդակության տեղեկություն տարածվեց ուղիղ երեք ամիս առաջ Բաթիումում։ Այն ժամանակ ՊԱԾ-ը հայտարարել էր, որ կեղծ հաղորդումները կապված են Բաթումիի առևտրի կենտրոնների և ուսումնական հաստատությունների հետ։