Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Օդերևութաբանները մինչև հոկտեմբերի 17-ը Վրաստանում առանց տեղումների եղանակ են կանխատեսում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ արեւմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կկազմի +23 — +28 աստիճան:

Այսօր եւ վաղը արեւելյան Վրաստանում կդիտվի +15-ից +20 աստիճան, իսկ հոկտեմբերի 13 -ից՝ +22 -ից +27 աստիճան տաքություն:

Թբիլիսիում ևս արևոտ եղանակ է: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ը կլինի +17- +19 աստիճան, իսկ հոկտեմբերի 13-ից կբարձրանա մինչեւ +23-ից +25 աստիճան: