Պահանջում են դպրոցներում անվճար սնունդ տրամադրել

Մանկագիրները, նկարիչները, նկարազարդողները պահանջում են դպրոցներում աշակերտներին անվճար սնունդ տրամադրել։ Նրանց հայտարարությունը տարածում է «Ձայն» շարժումը։

«Վրաստանում հարցված աշակերտների 77 տոկոսն ասել է, որ դպրոցում սոված է։ Աշակերտների 20 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքից է։ Սխալ և անբավարար սնունդն ուղղակիորեն ազդում է երեխայի առողջության, ուսումնական գործընթացին լիարժեք մասնակցելու, իր ներուժին համապատասխան սովորելու և զարգանալու կարողության վրա», — նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության ներքո ստորգրել են ավելի քան 20 անհատներ՝ հասարակական գործիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։