Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Ապրիլի 20-ին՝ օրվա երկրորդ կեսից մինչև ապրիլի 21-ը Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և կայծակ, լեռնային որոշ հատվածներում՝ ձյուն, հնարավոր է կարկուտ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ երկրում կփչի արևմտյան ուժեղ քամի։

Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում կլինի ձնահյուսի վտանգ։