Տղամարդը դանակահարել է 15-ամյա տղային

Թբիլիսիի Վաշլիջվարի բնակավայրում տղամարդը դանակահարել է իր հարևան դեռահասին։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ մեղադրյալը հանցագործությունը կատարելուց հետո փախել է։

TV Pirveli-ի փոխանցմամբ՝ 15-ամյա տղան դանակի հարվածներից մի քանի վնասվածք է ստացել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երեկ՝ հուլիսի 9-ին, հանցագործության մեջ կասկածվող 26-ամյա տղամարդը նյարդայնացել է բակում երեխաների աղմուկից, նախ` հայհոյել է նրանց, ապա դանակահարել նրանցից մեկին։

Դեռահասը տեղափոխվել է կլինիկա։ Ստացած վնասվածքների պատճառով նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։ Նրան սպառնում է մինչև 13 տարի ազատազրկում։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը)։