Կոբախիձեն Մդինարաձեին շնորհել է պետանվտանգության գեներալ-մայորի կոչում

Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել Նախագահի կարգադրությանը, ըստ որի` Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեին շնորհվում է հերթական՝ պետական անվտանգության գեներալ-մայորի բարձրագույն հատուկ կոչում։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

Հիշեցնենք. ապրիլի 8-ին Իրակլի Կոբախիձեն Մամուկա Մդինարաձեին շնորհել էր «պետական անվտանգության գնդապետի» կոչում։ Մինչ այդ, անվտանգության ծառայությունում նրա կոչումների շնորհման գործընթացն ընթացել է հետևյալ կերպ.

• 2025թ. սեպտեմբերի 3 — պետական անվտանգության լեյտենանտ,

• 2025թ. հոկտեմբերի 23 — պետական անվտանգության ավագ լեյտենանտ,

• 2025թ. դեկտեմբերի 25 — պետական անվտանգության կապիտան,

• 2025թ. դեկտեմբերի 26 (մեկ օր անց) — պետական անվտանգության մայոր,

• 2026թ. ապրիլի 8 — պետական անվտանգության գնդապետ։

Հատկանշական է, որ պետական հատուկ կոչումների շնորհումը սահմանվում է օրենքով, ըստ որի՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության համակարգում գործում են հետևյալ հատուկ կոչումները.

• Կրտսեր հատուկ կոչում — շարքային, կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ենթասպա,

• Միջին հատուկ կոչում — կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան,

• Ավագ հատուկ կոչում — մայոր, փոխգնդապետ, գնդապետ,

• Բարձրագույն հատուկ կոչում — գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ, գեներալ-գնդապետ: