Նախորդ տարում Վրաստանում ստերջացվել է 11 հազար 500 անօթևան կենդանի

Կենդանիների մոնիտորինգի գործակալության տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում ստերջացվել և ամորձատվել են ընդհանուր առմամբ 11 հազար 514 անօթևան շուն և կատու։ Էֆթանազիա է կիրառվել 145 կենդանու նկատմամբ, իսկ բնական մահով անկել են 2050-ը։

Նույն ժամանակահատվածում գործակալության միջոցով կացարան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 17 հազար 315 անօթևան կենդանի։

Գործակալության զեկույցի համաձայն՝ 2025 թվականին ստացվել է 66 հազար 19 հաղորդում, արձագանքել են դրանցից 20 հազար 120 դեպքի, իսկ 14 հազար 709 կենդանու հավաքել են գործակալության աշխատակիցները։

Տարվա ընթացքում նոր տերեր են գտել (որդեգրում) 450 շուն և կատու։

Գործակալությունն իրականացնում է նաև վճարովի ծառայություններ։ Ըստ գործունեության հաշվետվության` 2025 թվականին մատուցված վճարովի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 99 հազար 384,6 լարի։