Բողոքի ակցիա՝ Հրավային Օսիայի հետ շփման գծի մոտ

Հուլիսի 14-ին Վրաստանի մի շարք քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների անդամների և այլ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույց  կազմակերպվեց Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտ: Ակցիայի մասնակիցները շարժվեցին Թբիլիսիի Վարդերի հրապարակից:

20155684_1707553196221304_7190924967311632025_n    Ցույցի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով շփման գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մոբիլիզացված էին Վրաստանի ՆԳՆ-ի ստորաբաժանումները:

Միջոցառման կազմակերպիչներից Լաշա Բերուլավայի խոսքերով՝  ակցիային մասնակցում են հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

«Մենք ուզում ենք բարձրաձայնել մեր համատեղ ուղերձն օկուպանտների դեմ։ Մեզանից 500 մետր հեռավորության վրա փշալարեր են անցնում, իբրև այդպես է անցնում սահմանը: Այստեղ 3հավաքված են մեր հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող քաղաքացիներ: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Մենք այստեղ ենք ասելու, որ թույլ չենք տա, որ մեր երկրի նկատմամբ իրականացվի սողացող օկուպացիա»:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Նիկա Ռուռուան տիրող իրավիճակի մեջ մեղադրում է Վրաստանի իշխանություններին.

«Այս սողացող օկուպացիան Վրաստանի իշխանությունների դավաճան քաղաքականության արդյունքն է, որն օրեցօր ավելի է սրվում: Ամոթալի իշխանություն ունենք, որից ազատվելն այս պահին պետականության և ինքնիշխանության պահպանման առաջնահերթ խնդիրն է»:

Ակցիայի մասնակիցների շարքում էր նաև դերասան Դավիթ Քացարավան.

«Ժամանակն է, որ բոլորը դուրս գան և կանգնեն այս գծի վրա: Պետք է միասնական ռուս օկուպանտին ցույց տանք, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա և պատրաստ ենք այն պաշտպանել: Պետք է պարբերաբար արտահայտենք մեր անհանգստությունը՝ ասելով, որ հարկ եղած դեպքում կպայքարենք մինչև արյան վերջին կաթիլը»:

1Միջոցառման կազմակերպիչներից լրագրող Էլիսո Կիլաձեն «Ալիք» մեդիայի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ ակցիաները  շարունակական բնույթ կկրեն.

«Այս ցույցն անպայման կունենա շարունակություն։ Մենք այնտեղ ենք, որտեղ մեր երկիրը զգում է մեր կարիքը: Մեր երկրի հսկայական տարածքն օկուպացված է, մենք չենք կարող տանը հանգիստ նստել»:

Թողնել պատասխան