Լուսանկարներ. Հրդեհ Իսանիում

Թբիլիսիի Իսանի-Սամգորի թաղամասում օգտագործած տեխնիկայի պահեստում քիչ առաջ բռնկված հրդեհն ամբողջովին չեզոքացվել է: 

Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի տվյալներով՝ իրավիճակն այս պահին լիովին վերահսկվում է: Տեղում հրշեջ-փրկարարական 12 ջոկատ է աշխատում: Կրակի տարածման վտանգ չկա:

Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել: