Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի նախագահին

Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ, փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Տեղեկության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել նախորդ տարի Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված համագործակցության հուշագրին։

«Քննարկվեցին 2023 թվականի ընթացքում Հայաստանում և Վրաստանում համատեղ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությունները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: