Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսը բաց է

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով:

«Թունելներում կցորդներով, կիսակցորդներով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը կիրականացվի միակողմանի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: